32 ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել 12 և 10 ամյա երեխաների նկատմամբ

Ենթարկվելով 32-ամյա տղամարդու պահանջներին` երեխաներն իրենց կիսամերկ լուսանկարներն ու տեսագրություններն ուղարկել են նրան:ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվելէ32-ամյա տղամարդու կողմից12 և 10տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու,պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացածը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով,«Tiktok»սոցցանցային էջով պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն:

Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան: Այնուհետև երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին։

Որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ նույն տղամարդը, հաստատապես իմանալով,որ«Tiktok»սոցիալական ցանցի միջոցով իր հետ ծանոթացած անձը 17 տարեկան է, իսկ վերջինիս եղբայրը՝ ընդամենը 10 տարեկան, շահագրգռել է նրանց մտացածին խաղով՝ ստելով, թե հիշյալ խաղի պահանջները կատարելու դեպքում նախատեսվում են պարգևատրումներ:

Եղբայրները, ենթարկվելով իրենց ներկայացված խաղի կանոններին, կատարել են անառակաբարո գործողություններ, այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել են տղամարդուն, որոնք նա պահել է իր բջջային հեռախոսում և արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ավագ եղբորից պահանջել է գումար:

Սակայն տեսնելով,որ պատանին հրաժարվում է պահանջված գումարը վճարել, զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես ոստիկան և հայտնելով,թե խաղի կանոնները խախտելու խնդրով իրեն դիմել է«Tiktok»սոցիալական ցանցում խաղի կազմա-կերպիչ անձը բողոքը չեղարկելու նպատակով պահանջել է գումարը փոխանցել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝32-ամյա տղամարդուն մեղադրանքէ առաջադրվել՝ՀՀ քրեական օրենս-գրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (անառակաբարո գործողությունները քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ),4-րդ(անառակաբարո գործողությունները միևնույն անձի նկատմամբ` պարբե-րաբար)և 6-րդ (անառակաբարո գործողությունները էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ)կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անառակաբարո գործողությունները տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ), ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (շորթումը) և 263-րդ հոդվածի 2-րդ մասով (համակարգչով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը, տարածելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика