Ահա այսպիսի պատմություն, կան կանայք, ովքեր ամբողջ կյանքն ապրում են մի տղամարդու հետ, իսկ ես ապրում եմ ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք տղամարդկանց հետ:
Ավելին, ես հասցնում եմ ժամանակ անցկացնել բոլորի հետ և գոհացնել յուրաքանչյուրին:
Ավելի մանրամասն նրանցից յուրաքանչյուրի մասին:
Ամենից երկար Սարգիսի հետ եմ: Նրա հետ ինձ շատ հարմարավետ և անվտանգության մեջ եմ զգում, գիշերները հասցնում ենք անել մեր գործերը, նաև խոսակցությունների ժամանակ է մնում:
Երկրորդը Մաքսն է: Ամբողջ երեկո նա համակարգչային խաղերով է զբաղված, իսկ ինձ գիշերը 1-2 անգամից ավել չի կանչում:
Նա ունի երեք՝ միասին հազվադեպ հանդիպող հատկություն. նա բարի է, կենսուրախ և միաժամանակ շատ խիզախ:
Ալենը իմ նոր սերն է: Ընդամենը կես տարի է, ինչ միասին ենք, և նա եռյակի ամենաերիտասարդն ու անփորձն է: Նա շատ է սիրում կուրծքս:
Գիշերներիս մեծամասնությունը նրա հետ եմ անցկացնում, քանի որ իրականում սիրում եմ: Երբեմն մեզ միանում է Սարգիսը, նույնիսկ լինում է, որ նրանց իրար հետ եմ թողնում:
Չնայած նրան, որ ես երջանիկ եմ, ինձ միաժամանակ երեք տղամարդ է երջանկացնում՝ ես մի քիչ հոգնել եմ:
Եվ, ի դեպ, Սարգիսը 30 տարեկան է, և նա իմ ամուսինն է, Մաքսը՝ 4 տարեկան և նա մեր ավագ որդին է, իսկ Ալենը՝ ընդամենը 3 ամսական է և գիշերները հաճախ է արտասվում…