37 համարի մեջ մի կնոջ զանգեցին. «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»

Այսօր 37 համարի ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն. «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: Բոլորը լռեցին: «Բարև տղես, ո՞նց ես… հա ցավդ տանեմ, 10 օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապա-հությունդ… տղես, հո սովա՞ծ չես…

Հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու հա-մարա, ես որ վստահ եմ քո վրա… հո չես մրսե՞լ… սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի… Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ… իմացի սպասող կա քեզ բալես…

Հաջող, ցավդ տանեմ, գնա քնի հանգստացի մի քիչ… Համբուրում եմ»: Հուզված անջատեց հեռախոսը ու բար-ձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների. «Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, 10 օր չէի խոսացել հետը»:Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպես են մեր մայրերն ու կանայք տարբերվում մնացածից… Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցա-խում ու դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր պետությանը…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика