Կեմդենն ու նրա կրտսեր եղբայրը տանն էին՝ Միստիի՝ իրենց մոր հետ:
Արդեն մի քանի օր Միստին իրեն լավ չէր զգում, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում:
Նա կարծում էր, որ իր մոտ սովորական մրսածություն է, սակայն երբ չափեց իր ջերմությունը, անսպասելի ցուցանիշ նկատեց՝ 41 աստիճան:
Դա վերջին բանն է, որ Միստին հիշում է: Դրանից հետո կինն ուշագնաց եղավ:
Բարեբախտաբար, 4 ամյա Կեմդենը չկորցրեց իրեն:
Գտավ մոր հեռախոսը, միացրեց այն, մտավ հեռախոսահամարների բաժինը, տեսավ հոր լուսանկարը և զանգեց նրան:
Տղան պատմեց հորը, թե ինչ է պատահել տանը.
-Հայրիկ, շուտ արի, մայրիկը չի կարողանում արթնանալ:
Միստիի ամուսինը՝ Ջերեմին, զանգահարեց 911 և ինքը նույնպես շտապեց տուն:
Որդու շնորհիվ Միստին ողջ մնաց, և այժմ բուժումը շարունակում է տանը:
—Իմ որդիները՝ իմ կյանքն են: Այժմ նաև բառիս բուն իմաստով,-պատմում է կինը.
— Էմոցիաներս այնքան շատ են… առաջին հերթին շնորհակալ եմ որդուս:
Նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կլիներ հետս, եթե Կեմդենը չօգներ…