42 տարեկան կինը մտածում էր, որ եռյակ է ունենալու, սակայն սակայն ծննդաբերության ժամանակ անհավանական երևույթ տեղի ունեցավ…

Կիմբերլի Ֆուգատը սովորական կին է: Նա վաղուց ամուսնացած է, ունի դուստր:Սակայն 42 տարեկանում Կիմբերլին իմանում է այն, ինչն իր տարիքում շատերին անհավանական է թվում. կինը հղիության 13-րդ շաբաթում էր գտնվում:

Նորությունն անսապսելի էր ողջ ընտանիքի համար, սակայն ավելի մեծ անակնկալ էր սպասում նրանց. կինը եռյակի էր սպասում:Ամուսինները նույնիսկ չէին էլ մտածում երկրորդ երեխայի մասին, այդ պատճառով էլ եռյակի մասին նորությունը չափազանց անսպասելի էր իրենց համար: Կրեգը հատկապես մտահոգվում էր կնոջ առողջության համար:

Այնուամենայնիվ, ընտանիքը պատրաստվում էր ընտանիքի նոր անդամների լույս աշխարհ գալուն:

Երեխաները, ինչպես պարզ դարձավ, չէին համբերում, թե երբ են գալու տուն, այդ պատճառով էլ ժամկետից շուտ ծնվեցին՝ հղիության 6-րդ ամսում:Ծննդաբերությունը բարեհաջող անցավ. ծնվեցին երեք երեխաները, երբ հանկարծ բժիշկն ասաց, որ ևս մի երեխա է ծնվում:

Ասել, որ կինը շոկի մեջ էր, նշանակում է ոչինչ չասել:

-Երբ սկսում եմ մտածել, ամեն ինչ այնքան անիրական է թվում և փոխում է մեր կյանքը,-ժպտալով պատմում է մայրը,-ես փորձում եմ ընտելանալ, սովորել այս իրավիճակին: Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Բոլոր երեխաները աղջիկներ են: Երբ ծնվելուց մի քանի շաբաթ անց նրանց վերջապես բերեցին տուն, նրանց սրտաբաց դիմավորեց ավագ քույրը:Կիմբերլին լիարժեք վայելում է իր մայր լինելու բերկրանքը.

-Ես ամեն օր արթնանում և տեսնում եմ նրանց ժպիտները, նրանց ձայներն եմ լսում, և երջանկությամբ եմ լցվում: Իմ փոքրիկներն իմ կյանքի ամենամեծ անակնկալն են, և այժմ ինձ առանց նրանց ուղղակի չեմ պատկերացնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика