5-ամյա Սոֆիան արտաքուստ կարծես սովորական երեխա է, բայց ողջ կյանքում նա տառապում է սրտի հազվադեպ հիվանդությամբ: Շուտով նա պիտի չորրորդ անգամ ենթարկվի սրտի վիրահատության, սակայն մինչ այդ նա խնդրեց ծնողներին կատարել իր երազանքը, այն է` ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ …
Սոֆիի ծնողները չկարողացան մերժել իրենց դստեր նման քնքուշ խնդրանքը եւ գնացին Հանթերի` Սոֆիայի տարեկից, մանկության ընկերոջ ծնողների մոտ: Նրանք, իրենց հերթին, համաձայնեցին եւ որոշեցին անցկացնել հարսանեկան հարսանեկան ֆոտոսեսիա, որտեղ Սոֆիան իսկական հարսնացու էր, իսկ Հանթերը` փեսացուն:
Այս պատմությունն ինձ հուզեց մինչև սրտի խորքը: Հուսով եմ, որ Սոֆիան կբուժվի, և ապագայում իսկապես կամուսնանա Հանթերի հետ ու երկար, երջանիկ կյանք կունենա: