Սեռական հարաբերություններում անհատական մոտեցումը շատ կարևոր է, սակայն բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ իզուր չեն աշխատում․
նրանք մի քանի հազար մարդկանց մեջ հարցում են կազմակերպել և կազմել են 5 կետից կազմված ցանկ, որոնք կարող են ջերմացնել հարաբերությունները զուգընկերների միջև։
Համբույր պարանոցին
Զուգընկերոջը գրավելու ամենատարածված ձևը պարանոցը համբուրելն է։ Բավականին բարդ է գտնել մեկի, որը կհրաժարվի այս համբույրից։
Ավելի վիճահարույց է այն հարցը, թե արդյուք պետք է կծել մաշկը կամ կապտուկներ թողնել։
«Ինձ դուր է գալիս»
Այո, անկողնում նույնպես պետք է «լայքեր» դնել, ուղղակի բարձրաձայն։ Շատ մարդկանց գրավում է նմանատիպ հետադարձ կապը։ Կարելի է բարձրաձայն կամ ժեստորով կիսվել տպավորություններով, ամեն դեպքում զուգընկերը կգնահատի գովասանքը։
Սեքսուալ ներքնազգեստ
Շատ տղամարդկանց համար սեքսուալ ներքնազգեստն այն է, ինչը հարկավոր է։ Թվում է, թե ինչ տարբերություն, միևնույնն է այն շուտով հայտնվելու է հատակին։
Սակայն գեղեցիկ ներքնազգեստն անկողնում կարող է բարձրացնել կրքի մակարդակը, այն էլ զգալի չափով։
Համբույր ականջին
Զարմանալի չէ, որ այս կետը հայտնվել է թոփում․ ականջները պակաս զգայուն չեն քնքշանքների հանդեպ։ Արդյունքում առանց ուշադրության պետք չէ թողնել ոչ պարանոցը, և ոչ էլ ականջները։
Երբ զուգընկերը հանում է ձեր հագուստը
Հիմա սա արդեն ապացուցված փաստ է․ բոլոր մարդիկ սիրում են հանել մեկը մյուսի հագուստները։
Գլխավորն արդյունքն է, որի ժամանակ զուգընկերներն ազատվում են ավելորդ հագուստներից, հասնում են սեքսուալ ներքնաշորերին և արդյունքում ստանում են առավելագույն հաճույք։