Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։
Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։
Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։
5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ
Զարկերակային բարձր ճնշում
Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջանալ։
Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։
Սթրես եւ հյուծվածություն
Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։
Մագնեզիումի պակաս
Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ առաջացնել։
Եթե, աչքի թրթռալուց բացի, գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք, ապա հնարավոր է՝ մագնեզիումի պակաս կա օրգանիզմում։
Վահանաձեւ գեղձի հիվանդություններ
Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։
Եթե այդ հորմոննեի քանակը խախտվում է, կարող են, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջանալ։
Ալկոհոլի չարաշահում
Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։