Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։
Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։
Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․ -Վե՛ց։
Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․
-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։
Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․
-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․
Մայրը սկսում է շիկնել։
Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը, իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։
Նախասրահում մայրը՝ վրդովված․
-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․
-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի, ուրիշը չեմ հիշում»: