8 ամյա տղա երեխան 1000 դոլար շահելուց հետո տվեց 2 ամյա հարևանուհուն. իմանալով պատճառը՝ չեք զսպի ձեր հուզմունքը

Ամերիկացի 8 ամյա Ուայետ Էրբերը հայտնի վիճակախաղում շահեց 1000 դոլար: Սակայն նա գումարը որոշեց չծախսել սեփական կարիքները հոգալու համար:Տղան գումարը տվեց 2 ամյա Կարա Կելտիին՝ իրենց հարևանուհուն: Երեխան հիվանդ էր քաղցկեղով…Ուայետն ուղղակի զանգեց աղջկա մորը և ասաց

-Քիմիաթերապիայի քա՞նի կուրսի համար կբավականացնի 1000 դոլարը:Տղայի մայրը հարցազրույցի ժամանակ պատմել է.
-Որդիս գիտի, թե ինչ է քաղցկեղը:Երբ նա իմացավ, որ Կարայի մոտ հայտնաբերվել է այդ սարսափելի հիվանդությունը, շատ տխրեց:Բանկի աշխատակիցը, ով պիտի հանձներ գումարը, ասել է.

-Ես երբեք չեմ հանդիպել նման երեխաների, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց շահած գումարը:Բարեբախտաբար, փոքրիկի հիվանդությունը հնարավոր է բուժել: Բուժման դինամիկան դրական է, սակայն լիարժեք ապաքինվելու համար դեռ մի քանի տարի հարկավոր է քիմիաթերապիա ստանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика