«Socar» բենզալցակայանից օգտված առաջին ՀՀ քաղաքացի հարճորդը կպարգևատրվի «***-ի վաստակի համար» մեդալով»

«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գորիս-Կապան ավտոճանապարհի`թշնամու կողմից օկուպացված հատվածում կառուցված«Socar» բենզալցակայանից օգտված առաջին ՀՀ քաղաքացի հարճորդը կպարգևատրվի «***-ի վաստակի համար» մեդալով: «*»-երի քանակը զուտ պայմանական է` ենթակա փոփոխման ձեր իսկ ցանկությամբ»: Աղբյուրը` Վահե Գրիգորյան:

Ինչպես հայտնել էինք, Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցները հարակից տարածքում բենզալցակայանի տեղադրման շինարարություն էին սկսել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են,որ այսօր տեղի է ունեցել SOCAR-ի բենզալցակայանի բացումը,որին մասնա-կցել է այդ ընկերության նախագահը: Հիշեցնենք, որ SOCAR-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика